Ռուսաստանը ռազմաբազա է հասցրել «Կոռնետ» հակատանկային հրթիռային համալիրների մեծ խմբաքանակ

Մանրամասներ

1

«Կոռնետ» հակատանկային նոր հրթիռային համալիրների խմբաքանակ Է հասցվել Տաջիկստան՝ այստեղ տեղակայված ռուսաստանյան ռազմաբազան սպառազինելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Կենտրոնական ռազմական օկրուգի (ԿՌՕ) մամուլի ծառայությունը:

«Տաջիկստանում տեղաբաշխված 201-րդ ռուսաստանյան ռազմաբազան սպառազինելու համար այստեղ Է հասցվել արդի «Կոռնետ» հակատանկային հրթիռային համալիրների (ՀՏՀՀ) խմբաքանակ: Նոր համալիրները գտնվում են ռուսաստանյան միավորման հրետանային ստորաբաժանումների սպառազինության մեջ»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Ճշտվում Է, որ «Կոռնետ» ՀՏՀՀ-ն նախատեսված Է հակառակորդի զրահատեխնիկան և օդային թիրախները, ներառյալ ուղղաթիռներն ու անօդաչու թռչող սարքերը, խոցելու համար: Հրթիռների ուղղորդումը թիրախ իրականացվում Է լազերային ճառագայթով: Հրաձգության առավելագույն հեռահարությունը 5,5 կիլոմետր Է, նվազագույնը՝ 100 մետր:

Տաջիկստանում տեղաբաշխված 201-րդ ռազմաբազան Ռուսաստանի խոշորագույն ռազմական օբյեկտն Է նրա սահմաններից դուրս: Տեղաբաշխված Է երկու քաղաքներում՝ Դուշանբեում և Բոխտարում: Նրա կազմի մեջ մտնում են մոտոհրաձգային, տանկային, հրետանային, հետախուզական ստորաբաժանումները, հակաօդային պաշտպանության եւ ռադիացիոն-քիմիա-կենսաբանական ստորաբաժանումները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: