Իսրայելյան բանակի հետախուզության ու հետախուզական բոլոր ծառայությունների կատարյալ ձախողում ու բանակի անգործություն

Մանրամասներ
Արտյոմ Չերնամորյան

«Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Իսրայելյան բանակի հետախուզության ու հետախուզական բոլոր ծառայությունների կատարյալ ձախողում ու բանակի անգործություն, ահա այսպես կարելի է այսօր բնութագրել Իսրայելում կատարվածը:

Ունենալով հետախուզական արբանյակներ, գերժամանակակից հակաօդային պաշտպանություն, բաժանարար պատ հագեցած տեղաշարժման, տեսաձայնագրման ժամանակակից սարքավորումներով ու ԱԹՍ-ներով, տեղի ունեցավ լուրջ ներթափանցում Իսրայելի տարածք ոչ թե ստորգետնյա թունելներով, այլև պարապլաններով վայրէջք կատարելով իսրայելյան բնակավայրերում, որտեղ իրենց արդեն մեքենաներ էին սպասում:

Ամենահամեստ տվյալներով առնվազն 100 զոհի մասին են խոսում իսրայելյան հեռուստաալիքները:

Համասի գրոհայինները ներթափանցելով բնակավայրեր՝ ուղղակի փողոցներում գնդակահարում են հասարակ մարդկանց՝ հիշեցնելով Բուչայի տեսարանները:

Հայերի շրջանում տուժածներ այս պահին չկան:

Մեզանում միայն կարևոր են մարդկային կյանքերը, գույքի ու մնացած նյութական արժեքների մասին մեր մոտ չեն խոսում»։