Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաջորդ ամիս չի մեկնի Լեհաստան՝ մասնակցելու Օսվենցիմ նացիստական համակենտրոնացման ճամբարի ազատագրման 80-ամյակին, վախենալով ձերբակալումից, գրում է Times of Israel-ը՝ հղում անելով լեհական լրատվամիջոցների հաղորդումներին։
Խոշոր միջոցառումը նախատեսվում է հունվարի 27-ին՝ Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ, ակնկալվում է, որ դրան կմասնակցեն տասնյակ առաջնորդներ և պետությունների ղեկավարներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը:
Լեհական Rzeczpospolita պարբերականը հաղորդում է, որ Իսրայելի իշխանությունները կապ չեն հաստատել իրենց լեհ գործընկերների հետ միջոցառմանը մասնակցելու համար, և Վարշավայի պաշտոնյաները կարծում են, որ պատճառը պայմանավորված է Լեհաստանի խոստման հետ՝ կատարել Նաթանյահուի ձերբակալման մասին միջազգային քրեական դատարանի օրդերը՝ Գազայի հատվածում շարունակվող հակամարտության ընթացքում հնարավոր ռազմական հանցագործությունների կապակցությամբ։
Երկրի փոխարտգործնախարարը վերահաստատել է Վարշավայի դիրքորոշումը ՄՔԴ օրդերների կատարման վերաբերյալ: Հաղորդման մեջ ասվում է նաև, որ Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգը չի նախատեսում մասնակցել հունվարի վերջի միջոցառմանը, թեև նրա նախորդը՝ Ռեուվեն Ռիվլինը ժամանել էր Լեհաստան՝ 75-ամյակի տոնակատարությանը մասնակցելու համար:
0Comments