Ինչպիսի՞ն է Լեռնային Ղարաբաղում հրադադարի դիտարկման ռուս-թուրքական կենտրոնը. ՖՈՏՈ

Ռուս-թուրքական համատեղ դիտարկման կենտրոնի պահնորդությունն իրականացնելու է ադրբեջանական բանակը

ա

Այսօր առավոտյան Աղդամում տեղի էր ունեցել Լեռնային Ղարաբաղում հրադադարի դիտարկման ռուս-թուրքական կենտրոնի բացումը։

Ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկարներ են հրապարակել ու որոշ մանրամասներ ներկայացրել ռուս-թուրքական համատեղ կենտրոնի մասին։

Կենտրոնի ընդհանուր տարածքը կազմում է մոտ 4 հեկտար: Տարածքում կա 65 մոդուլային գրասենյակային տարածք ու բնակարաններ, որոնք ապահովված են անհրաժեշտ բոլոր սարքավորումներով:

Կենտրոնում կա ճեպազրույցների սենյակ, 100 տեղանոց ճաշարան, բուժկետ, կարանոց, խանութ: Կենտրոնի տարածքում կա ջրակայան, գեներատոր, ավտոկայանատեղի, երկու մարզական ավան, սննդի ու սառնարանային պահեստներ:

Տարածքը ցանկապատված է, տեղադրված է չորս դիտակետ, կազմակերպվում է շուրջօրյա անվտանգություն:

Ռուս-թուրքական համատեղ դիտարկման կենտրոնի պահնորդությունն իրականացնելու է ադրբեջանական բանակը։

ա

ա

ա

ա