Իսրայելական ուժերը մտել են սիրիական Խան-Արնաբա քաղաք. նրանք գնդակահարել են տեղի բնակչի

Մանրամասներ
Իսրայել սիրիա

Զինյալների կողմից Դամասկոսի գրավման ֆոնին Իսրայելն ակտիվացել է. իսրայելականստորաբաժանումները ներխուժել են Սիրիայի հարավ-արևմուտք։ Ինչպես հաղորդում է RT-ն՝ վկայակոչելով տեղի աղբյուրները, իսրայելցի պարեկները մտել են Խան-Արնաբա քաղաք, որը Կունեյտրա նահանգի վարչական կենտրոնն է:

Նշվում է, որ իսրայելցի զինվորականները գնդակահարել են տեղի բնակիչներից մեկին։ Ընդ որում, իսրայելական բանակի հետախուզական ինքնաթիռները դեռ երեկ էին նկատվել նահանգում։

ՑԱԽԱԼ-ի ներխուժումը փաստացի հաստատել է նաև «Kan» պետական հեռուստաալիքը՝ հայտնելով, որ տանկերն այսօր առավոտյան մտել են Սիրիայի հետ սահմանին գտնվող բուֆերային գոտի՝ «հարևան երկրում իրադարձությունների ֆոնին Գոլանի բարձունքների պաշտպանությունն ամրապնդելու նպատակով»:

Նշենք, որ դեկտեմբերի 8-ի գիշերը թուրքամետ զինյալները մտել են Դամասկոս։ Reuters գործակալության հաղորդմամբ՝ Սիրիայի բանակի հրամանատարությունը հայտնել է Բաշար Ասադի կառավարման ավարտի մասին, իսկ Սիրիայի նախագահը, իբր, լքել է Դամասկոսը և գնացել «անհայտ ուղղությամբ»:

Նոյեմբերի 27-ին թուրքամետ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման զինյալները խախտել են ապաէսկալացիայի մասին համաձայնագիրը և հարձակում սկսել Սիրիայի Հալեպ և Իդլիբ նահանգների վրա: Դեկտեմբերի 1-ին արմատականներին հաջողվել է գրեթե ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնել Հալեպ քաղաքը։