Ռուսաստանը դեկտեմբերի 23-ից կսկսի էլեկտրաէներգիայի հումանիտար մատակարարումներն Աբխազիա

Մանրամասներ
հէց

Դեկտեմբերի 23-ից Ռուսաստանը կսկսի էլեկտրաէներգիայի հումանիտար մատակարարումները Աբխազիա, РИА Новости-ին է ասել Աբխազիայի էներգետիկայի և տրանսպորտի նախարար Ջանսուխ Նանբան։

«Դեկտեմբերի 23-ից Ռուսաստանը կսկսի հումանիտար էլեկտրաէներգիայի մատակարարումը Աբխազիա։ Ընդհանուր առմամբ, դա կկազմի 327 մլն կիլովատ ժամ, ինչի համար մենք հոկտեմբերին հայտ ենք ուղարկել Ռուսաստանի էներգետիկայի նախարարություն»,- գործակալությանը ասել է Նանբան։

Այս առումով տարածաշրջանում էլեկտրաէներգիայի մատակարարման ժամանակացույցը կփոխվի։ Լույսը կանջատվի օրական չորս ժամով՝ տասնմեկ ժամվա փոխարեն, ինչպես եղել է վերջին շաբաթներին։

«2024 թվականի դեկտեմբերի 23-ից՝ ժամը 07:00-ից, կներդրվի էլեկտրաէներգիայի մատակարարման նոր ժամանակացույց։ Անջատումները կկազմեն օրական չորս ժամ՝ երկու ժամ ցերեկը և երկու ժամ՝ գիշերը»,- ասվում է «Չեռնոմորէներգո»-ի մամուլի ծառայության հաղորդման մեջ։

Ամեն տարի նոյեմբերից ապրիլ ամիսներին Աբխազիան էլեկտրաէներգիայի դեֆիցիտ է ունենում իր մեծ սպառման պատճառով։ Աբխազիան էլեկտրաէներգիայով ապահովող Ինգուրի հիդրոէլեկտրակայանի ներհոսքը նվազում է, իսկ ջրամբարի մակարդակը՝ իջնում։ Էներգիայի դեֆիցիտը ծածկելու համար Աբխազիան ստիպված է այն ներմուծել Ռուսաստանի Դաշնությունից։