Պուտինը՝ Ռուսաստան հյուսիսկորեական զորքեր ուղարկելու մասին

Մանրամասներ
պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում հարցրել են հյուսիսկորեական զինվորականներին Ռուսաստան ուղարկելը փաստող կադրերի մասին։

Ըստ ՌԴ նախագահի՝ նման կադրերը «լուրջ բան են, և եթե դրանք առկա են, ուրեմն ինչ-որ բան են արտացոլում»։

Միաժամանակ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի համագործակցությունը երկու երկրների ներքին գործն է։

«Այսօր վավերացվեց մեր ռազմավարական գործընկերության համաձայնագիրը։ Այնետղ կա հոդված 4-ը: Մենք երբեք չենք կասկածել, որ Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը լրջորեն է վերաբերվում մեր պայմանավորվածություններին։ Թե ինչ և ինչպես ենք անելու այս հոդվածի շրջանակում, արդեն մեր գործն է։ Նախ պետք է բանակցություններ անցկացնել»,-ասել է ՌԴ նախագահը։

- Պայմանագրի 4-րդ կետում ասվում է, որ «եթե կողմերից մեկը հայտնվի պատերազմական իրավիճակում մեկ կամ մի քանի պետությունների կողմից զինված հարձակման պատճառով, մյուս կողմը նրան անհապաղ ռազմական օգնություն կտրամադրի իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցներով` ըստ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի, ինչպես նաև ԿԺԴՀ-ի և Ռուսաստանի Դաշնության օրենքների»: