Բորելը ստորգետնյա օձ է դարձել․ Զախարովա

Մանրամասներ
բորել զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հակառուսական հայտարարությունների պատճառով ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին անվանել է «օձ», գրում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ իր ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչը կոչ էր արել ԵՄ երկրներին թույլ տալ արևմտյան զենքերով հարվածել Ռուսաստանի օդանավակայաններին և արձակման կայաններին:

«Նա միշտ եղել է հակառուսական գործունեության ամենաակտիվ ոգեշնչողը: Նա վաղուց անցել է բոլոր սահմանները՝ որպես դիվանագետ, որպես քաղաքական գործիչ... Նա դարձել է ինչ-որ ստորգետնյա օձ»,-ասել է Զախարովան։