ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հակառուսական հայտարարությունների պատճառով ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին անվանել է «օձ», գրում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ իր ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչը կոչ էր արել ԵՄ երկրներին թույլ տալ արևմտյան զենքերով հարվածել Ռուսաստանի օդանավակայաններին և արձակման կայաններին:
«Նա միշտ եղել է հակառուսական գործունեության ամենաակտիվ ոգեշնչողը: Նա վաղուց անցել է բոլոր սահմանները՝ որպես դիվանագետ, որպես քաղաքական գործիչ... Նա դարձել է ինչ-որ ստորգետնյա օձ»,-ասել է Զախարովան։
Բորելը ստորգետնյա օձ է դարձել․ Զախարովա
Մանրամասներ
![բորել զախարովա](/sites/default/files/styles/original_scaled/public/2024-10/%D5%A2%D5%B8%D6%80%D5%A5%D5%AC%20%D5%A6%D5%A1%D5%AD%D5%A1%D6%80%D5%B8%D5%BE%D5%A1.jpg?itok=ncQD9RQe)
0Comments