ՌԴ ԶՈւ ավիացիան և հրետանին խոցել են ռազմական օդանավակայանների, հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրության արտադրամասի ենթակառուցվածքները, դրանց պահպանման և գործարկման նախապատրաստման վայրերը, հայտնում է ռուսական ռազմական գերատեսչությունը:
«Օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի խմբավորումների հրետանին խոցել են ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքները, հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրության արտադրամասերը, դրանց պահպանման և գործարկման նախապատրաստման վայրերը, ինչպես նաև ուկրաինական զինված կազմավորումների և «օտարերկրյա լեգեոնի» վարձկանների կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կուտակումները 138 շրջաններում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հակաօդային պաշտպանության միջոցներով խոցվել է մեծ հեռահարության «Նեպտուն» կառավարվող հրթիռ, ԱՄՆ արտադրության HIMARS համազարկային կրակի համակարգի երկու ռեակտիվ արկ և ինքնաթիռային տիպի 100 անօդաչու թռչող սարք:
0Comments