Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանի հակառակորդները փորձում են լարել իրավիճակը, սակայն երրորդ համաշխարհային պատերազմով վախեցնել պետք չէ։ Միաժամանակ նա ընդգծել է, որ ցանկացած հակամարտությունների լուծումը պետք է փնտրել փոխզիջումների միջոցով, և Ռուսաստանը պատրաստ է դրան, բայց միայն ոչ ի վնաս իր շահերի, գրում է «Կոմերսանտը»։
«Տարվա արդյունքներից» հետո լրագրող Պավել Զարուբինը Ռուսաստանի նախագահին հարցրել է, թե արդյոք երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է։ «Ոչ մեկին պետք չէ վախեցնել, վտանգները շատ են, դրանք աճում են։ Մենք տեսնում ենք, թե ինչ է անում մեր թշնամին այսօր․ սրում է իրավիճակը։ Եթե այդպես են ուզում, չեն ուզում հանգիստ ապրել, թող շարունակեն սրել»,- պատասխանել է Պուտինը։
Ըստ նախագահի, Ռուսաստանը միշտ պատասխանելու է ցանկացած մարտահրավերի։ Երբ «հակառակորդներն ու հնարավոր գործընկերները» հասկանան դա, կհանգեն լուծումներ գտնելու անհրաժեշտության գիտակցմանը։
«Մենք պատրաստ ենք գտնել այդ փոխզիջումները։ Բայց ոչ ի վնաս մեր շահերի»,- հավելել է Պուտինը։
0Comments