Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի կինը՝ Ասմա Ասադը, Մոսկվայում սկսել է արյան քաղցկեղի ռեցիդիվի դեմ բուժումը, գրել է Financial Times պարբերականը։
ԶԼՄ-ի տեղեկացմամբ՝ Ասմա Ասադը Մոսկվա է եկել ամուսնու՝ հայրենիքից հեռանալուց մի քանի շաբաթ առաջ։
Բացի այդ, ՌԴ մայրաքաղաքում են գտնվում Ասմա Ասադի ծնողները։ Մոսկվա է եկել նաեւ Ասադների աղջիկը՝ Զաինը, որը սովորում է Աբու Դաբիի Սորբոնի համալսարանում։
Այս տարի Սիրիայի նախկին առաջին տիկնոջ մոտ ախտորոշվել է սուր միելոիդային լեյկոզ, իսկ 2019թ. Ասմա Ասադը ենթարկվել է վիրահատության՝ հեռացրել են կրծքի չարորակ ուռուցքը։ Նա այն ժամանակ տեղեկացրել էր, որ ապաքինվել է։
0Comments