Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մինչև 2025 թվականը կմշակվեն Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները:
Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Բելառուսի կառավարության մամուլի ծառայությանը: Ինչպես նշվում է, այս հարցը քննարկվել է երկրի վարչապետ Սերգեյ Ռումասի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և միկրոտնտեսության հիմնական ուղղությունների հարցով կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայի հանդիպման ժամանակ:
«Քննարկվել են ԵԱՏՄ զարգացման արդիական հարցերը: Մասնավորապես, քննարկվել է մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների մշակման հարցը», - ընդգծել են Բելառուսի կառավարությունից:
0Comments