ԱԱԾ–ում ձերբակալվողների ցուցակ են կազմում, իսկ ոստիկանական ավտոբուսները Երևանից ուղևորվում են Սյունիք

Մանրամասներ

Հարյուրավոր ոստիկաններ այս պահին Երևանից ուղևորվում են Սյունիք։ news.am-ի թղթակիցը Երասխում նկարահանել է ոստիկաններով լի ավտոբուսները։

Ավելի վաղ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն ասել էր, որ իր տեղեկություններով Փաշինյանը հրահանգել է, որ իրեն և իր կնոջը, ինչպես նաև Սյունիքի խոշորացված համայնքների ղեկավարներին ձերբակալել։ Սյունիքի մարզպետարանում ոստիկանապետ Վահե Ղազարյանին Արմեն Աբազյանին հրահանգել էր «կտրուկ և հատուկ գործողություններով պատասխանավտվության կանչել «Մեղրիի միջադեպի մեղավորներին»։

Նրան այդ խորհրդակցության ընթացքում զեկուցվել էր, որ ապրիլի 21-ին, տեղի ունեցած դեպքերի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (խուլիգանության), 316-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) հատկանիշներով։

ՀՓաշինյանի հետ մարզ են գնացել մեծ թվով ոստիկաններ, ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատը եւ անվտանգության մեծ թվով աշխատակիցներ։

ԱԱԾ–ում Փաշինյանի հրահանգով ցուցակ է կազմվում այն անձանց, որոնց պատրաստվում են ձերբակալել Սյունիքի դեպքերի առնչությամբ։