Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նոր առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի հետ, որը հայտնի է նաևորպես Աբու Մոհամեդ ալ-Ջոլանի, կիրակի օրը հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ն՝ առանց լրացուցիչ մանրամասների։
Նախարարության հրապարակած կադրերում երևում է, թե ինչպես են Ֆիդանն ու ալ-Շարաան՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման առաջնորդը, որը երկու շաբաթ առաջ տապալեց նախագահ Բաշար Ասադին, գրկախառնվում և սեղմում միմյանց ձեռքերը:
Ֆիդանը ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է այցելել Դամասկոս՝ հանդիպելու Սիրիայի նոր ղեկավարության հետ։
0Comments