ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը կուսակցություն է հիմնում

Մանրամասներ
քպ

ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը կուսակցություն է հիմնում։ Այս մասին նա հայտարարել է իր ֆեյսբուքյան էջում:

«Նախաձեռնող խմբի անունից լիազորված եմ հայտարարել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով սկսում ենք կուսակցություն հիմնադրելու գործնթաց։ Կուսակցության անվանումը լինելու է՝ «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցություն»- ՄԱՍԿ։

Հիմնադիր համաժողովի անցկացման վայրի, օրվա, ժամի մասին կհայտարարենք 2025 թվականի հունվարի երեքին»,- գրել է Աղազարյանը։