2024թ. Վրաստանից վտարել են 430 օտարերկրացու, որոնք երկրի տարածքում էին առանց օրինական հիմնավորումների։ Այս մասին տեղեկացրել են ՆԳՆ մամուլի ծառայությունում, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն։
2023թ. համեմատ՝ վտարվածների թիվն ավելացել է 126 տոկոսով։ ՆԳՆ վիճակագրության համաձայն՝ 2023թ. Վրաստանից վտարել են 190 մարդ, 2022-ին՝ 165։
Միայն 2024թ. նոյեմբեր-դեկտեմբերին ընդունվել են 91 օտարերկրացու վտարելու որոշումներ՝ Իրանի, Ալժիրի, Հնդկաստանի, Մարոկկոյի, Շրի Լանկայի, Եգիպտոսի, Պակիստանի, Նիգերիայի, Իրաքի, Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքմենստանի եւ այլ երկրների քաղաքացիներ։ Նրանցից 25 մարդ մասնակցել է հակակառավարական ցույցերին։ Վտարման հիմք են հանդիսացել վարչական իրավախախտումների մասին գործերը։
0Comments