Հութիներն անօդաչուով հարվածել են Թել Ավիվին. բեկորներն ընկել են ԱՄՆ հյուպատոսության մոտ

Մանրամասներ
Հութի

Եմենի հութի ապստամբներն անօդաչու թռչող սարքով հարվածել են Թել Ավիվին. բեկորներն ընկել են ԱՄՆ հյուպատոսության հարևանությամբ, հայտնում է The Jerusalem Post-ը:

Վերջին տվյալներով՝ հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, ևս 10-ը՝ վիրավորվել։

Հութիների շարժումը պաշտոնապես ստանձնել է անօդաչուով հարձակման պատասխանատվությունը: Եմենի հութիների խոսնակ Յահյա Սարիեն X-ի եթերում ասել է, որ խմբավորումը շուտով մանրամասներ կբացահայտի Թել Ավիվը թիրախավորած ռազմական գործողության մասին։

Սաուդյան Al Arabia հեռուստաալիքի տվյալներով՝ ուրբաթ գիշեր Միացյալ Նահանգները որսացել է բալիստիկ հրթիռ և երեք անօդաչու թռչող սարք, որոնք հութիների կողմից արձակվել են Իսրայելի ուղղությամբ, սակայն չորրորդ անօդաչուին հաջողվել է խոցել Թել Ավիվը: