Ըստ Կենդանաշրջանի՝ 2025թ․ Տարվա Տանուտեևը ոչ թե Չինական Օձն է, այլ՝ Հայկական Առյուծը․․․
․․․Ինչպես մարդիկ ունեն ազգային պատկանելություն - ինքնություն, որով էլ պահպանում են իրենց ինքնատպությունը եւ տիեզերահաս կապը բնական երեւույթների հետ, այդպես էլ բնական տարեփոխությունն է դրսեւորում իր արարչատուր յուրահատկությունը բնածին ազգերի - ինքնություն ունեցող մարսկանց կյանքում-կենցաղում եւ տարաբնույթ գործունեության ընթացքում՝ մեկ տարվա ժամանակահատվածում, ըստ Տարվա Տանուտերի տիեզերաազդակների․․․
․․․Միայն բնական ազգերն Աստվածներ ունեն, Ովքեր էլ կարող են կատարել նրանց ցանկություններն ու մաղթանքները… Հայի համար Երկրի ու Երկնքի համադրությունն ապահովում են բացառապես Հայ Աստվածները, այդպիսով շունչ տալով Երկրա-Երկնային ՀԱՅԱԶԳԱՑՈՂՈւԹՅԱՆԸ․․․
Այս տարվա տանուտերը ըստ Արեգակի 12 Աստղատների տիեզերապտույտի՝ Առյուծն է, ոչ թե Օձը․․․ բայց բնական տարեփոխությունը դեռ գիտակցում է հայության մի հատվածը միայն - հայկական եւ չինական մոտեցումները տարեփոխությանը եւ բնության տարրերին տարբեր են, ինչպես բոլոր Բնածին Ազգերի մոտ է այդ յուրահատկությունը…
(…Դառնալով տարեփոխությանը՝ նշենք, որ հազարամյակների պատմություն, հավատ ու մշակույթ ունեցող հայերիս համար 2025-ի խորհրդանիշը չինական Օձը չէ, այլ՝ հայկական կենդանաշրջանի 5-րդ Աստղատունը՝ Առյուծն է)
Եվ այսպես՝ 2025թ. հայկական կենդանաշրջանով տարվա տանուտերը Առյուծն է (2025-4=2021:12=168 եւ մնացորդ՝ 5), իսկ ոչ հայկական, չինական տանուտերային սկզբունքներով առաջնորդվողների համար 2025թ. թալիսմանը կլինի Օձը…)
* * *
Հայ Արիական Միաբանությունը շարունակում է այս կարեւոր գործը, հայկակականացման այս կարեւոր գործընթացը եւ հայտարարում է, որ տարվա տանուտերի «ընտրություններում» կրկին ամեն ինչ արդար ու թափանցիկ չի անցել, քանի որ Արարչածին Հայության ապագայի համար նորից չինական տարեփոխությունն են պարտադրում համաշխարհային կարգերի տերերը… Եվ մենք հերթական անգամ ներկայացնում ենք հայկական տարեփոխության առանցքը եւ կոչ հղում համայն հայությանը՝ շարժվել հայի համար նախանշված Տիեզերական Ուղիով, որը մեր Ճակատագիրն է, Առաքելության Առանցքը, դեպի Տիեզերական Արահետը՝ Արարչի Հետքը տանող Ճանապարհը…
* * *
Ի տարբերություն չինական՝ Մուկ, Կով, Վագր, Նապաստակ (Կատու), Վիշապ, Օձ, Ձի, Ոչխար, Կապիկ, Աքաղաղ (Հավ), Շուն եւ Խոզ կենդանակերպի, հայերն առաջնորդվում են ավանդական կենդանաշրջանով, որ ներկայացնում է Արեգակի 12 Աստղատները՝ Խոյ, Ցուլ, Երկվորյակներ, Խեցգետին, Առյուծ, Կույս, Կշեռք, Կարիճ (Օձակալ), Աղեղնավոր, Այծեղջյուր, Ջրհոս եւ Ձկներ: Տարվա տանուտերը կրկնվում է յուրաքանչյուր 12 տարին մեկ: Տանուտերին գտնելու համար, ըստ կարգի, ներկա թվականից պետք է հանել 4 եւ, ապա, բաժանել 12-ի վրա: Բաժանումից ստացած մնացորդը ցույց է տալիս տանուտերի հերթական տեղը կենդանաշրջանում: Եթե մնացորդը 1 է, ուրեմն տանուտերը Խոյն է, իսկ եթե 7 է, ապա Կշեռքն է, Եթե մնացորդ չկա, ապա Ձկներն է: Ավանդական կենդանաշրջանի հերթականությունն էլ նշեցինք վերեւում՝ 12 Աստղատներով:
Չինական ավանդույթի հայ հետեւորդներին մեկ անգամ եւս հորդորենք, որ գան մեր ազգային տարեփոխության կարգին, որը տիեզերական հաշվարկի արդյունք է:…
Հայ արիները հիշեցնում են՝ որ Աստծուն (Աստվածներին) որ հավատում ու պաշտում ես, բոլոր մտքերը, աղոթքները, ցանկություններն ու անգամ անեծքները ուղղորդվում են այդ Աստծուն (Աստվածներին) եւ ըստ վերին Արդարության կարգի՝ համարժեք ազդակներ են իջնում… Միաժամանակ զորություն հաղորդելով այդ Աստծուն (Աստվածներին), քանի որ ազգն ունի հավատավոր հետեւորդներ: Ըստ հայ արիական տիեզերատեսության՝ միայն բնական ազգերն Աստվածներ ունեն, Ովքեր էլ կարող են կատարել նրանց ցանկություններն ու մաղթանքները կամ՝ կարող են ընթացք տալ առաջարկված պատիժներին եւ այլն:
(Փաստորեն, այսօրվա հայերի զգալի մասը դեռ իր միտքն ու խոսքն ուղղում է հրեական Եհովա Աստծուն եւ մնում է անպատասխան, քանի որ Եհովայի ընտրյալ ազգը հրեականն է, իսկ մնացյալն ըստ «Բիբլիա»-ի («Սուրբ Գիրք» կոչվածը միայն հայերեն է «Աստվածաշունչ» թարգմանվել)՝ հրեաներին ծառայելու համար են ստեղծվել: Այսպես՝ միլիոնավոր հայերի աղոթքներն ու բոլոր կանչերը հզորացնում են հրեաների Աստծուն (ուրեմնեւ՝ հրեաներին երկրում)՝ փոխարենը. ամենամեղմը՝ ոչինչ չտալով հայությանն ու տվյալ դիմող-աղոթող անհատին)…
Եվ Հայ Աստվածներն էլ, անգամ մեծագույն ցանկության դեպքում, պարզապես չեն կարող արձագանքել ոչ իրենց ուղղված կանչերին ու մտածումներին…
Այս ամենին ավելանում է տարեփոխության չինական պաշտամունքը, որն էլ հայությանն ու տվյալ հայ անձի համար ոչինչ չի խոստանում տիեզերքից՝ հայի տիեզերաազդակ միտքը կարող է համարժեք պատասխան ստանալ միայն իր գենետիկ գաղտնագրին խարսխված հայկական տարեփոխության առանցքից…
Կա մի բան էլ, որին կանդրադառնանք այստեղ, որպեսզի ամբողջացնենք սույն իրողությունը:
Այսօր ինչպես մեր կյանքի ու կենցաղի շատ խորհուրդներ, տարեփոխությունը եւս կատարում ենք այլոց հավատի ու պատկերացումների ըմբռնմամբ… Այն, որ տարին բնականորեն փոխվում է գարնանը, եւ դա է իրական տարեփոխությունը, այլեւս հայտնի է: Բայց մեզանում արմատավորված կրոնական տարեփոխությունը շարունակում է հաղթարշավը, եւ հայաստանյան ու սփյուռքյան հայերը հունվարի 1-ին են նշում նոր տարի՝ ամանոր:
Բնական՝ գարնանային տարեփոխությունը, դարձյալ մնում է հայության մի հատվածի տոնը միայն, երբ հայ արիները մարտի 21-ին տոնում են Հայոց Ամանորը, որն էլ համընկնում է երկրային բնության վերազարթոնքին՝ Վերածննդին: Արի հայերն այդ օրը նաեւ փառաբանում են Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնին, ում երկրային (Վերամարմնավորումը) Վերածնունդը՝ Երկնի ու Երկրի երկունքից, եւս տոնվում է մարտի 21-ին: Վահագնը հաղթում է Վիշապին եւ վերազարթոնք է բերում բնությանը… Այդ Երկունքն էլ ազդարարում է Երկրային Նոր Տարվա սկիզբը:
Ըստ հայ արիների տոնակարգի՝ «Արեգ Ամսվա Արեգ օրվա Այգ ժամի (մարտի 21-ին) Վահագն Աստվածը կռիվ է տալիս Չարի Վիշապի հետ Երկրում (որն այսօր դեռ Տիեզերական ու Երկրային Չարիների տիրույթում է)՝ Տիեզերքի Արարչի եւ Հայր Արայի որոշումները (Տիեզերակարգը-Բնակարգը) հաստատելու համար: Եվ արի հայերն ու բոլոր արիները Վահագն Աստծո վիշապաքաղության, վիշապասանձության շնորհիվ, Տիեզերքի Արարչի եւ Հայր Արայի կամքով (փետրվարի 13-ին նշվում է Արարչին՝ Տիրոջն ընդառաջ գնալու տոնը՝ Տրնդեզը, մարտի 1-ին Հայր Արայի Հրաշագործության տոնը) տոնում են իրենց Ամանորը:
(Այդ օրը հայ արիները զարդարում են տոնական ծառը՝ տոնածառը (ծառզարդար) եւ (Բ)Արի Վահագնի եւ Չարի Վիշապի ահեղ մարտի հուր-բոցերի ներքո փառաբանում են Վահագն Աստծո հրեղեն հաղթանակը՝ որպես Երկնի ու Երկրի Երկունք, որից հետո Վահագնի Վերածնունդը նախանշում է Բնության Նոր Կյանքը՝ Նոր Տարին)…
Այդ օրը (ինչպես մյուս աստվածածես օրերին), հատուկ վայրերում Տիեզերքի Դարպասները բաց են, եւ վերուվար ընթացող ազդակները լսելի ու ընկալելի:
Քրիստոնեական տոներն ու ծեսերը, եկեղեցիներն ու վանքերը հիմնվեցին ու կառուցվեցին հայ հեթանոս-արիադավան հավատի տոնացույցի, ծիսակարգի եւ տաճարների վրա, ինչը շարունակվում է նաեւ այսօր, բայց մեր ազգային հավատը մեզ հուշում է, որ Մհերի դուռը կբացվի եւ նա ժայռից առաքելությամբ դուրս կգա միայն հայկականը՝ ավանդականն ու ազգայինը վերհառնած տեսնելով…
Այսօր կրոնական տարեփոխությամբ, ձմռան ընթացքում, որ բնության մեջ հարաբերական մահ է նախանշում, երբ սառում եւ կանգ է առնում ծլումն ու պտղաբերումը, շարունակվում է տոնվել Ամանոր, ինչը բնածին հայության դեպքում վերածվում է անխորհուրդ եւ անազդակ տոնախմբության: Անգամ կրոնական ու տարեփոխական կարգն է անհասկանալի մնացել: Այսպես՝ եթե կաթոլիկների մոտ Հիսուսը (դեկտեմբերի 26-ին) ծնվում է եւ ապա օրեր անց փոխվում է նոր տարին, ապա հայ առաքելականների մոտ տարեփոխությունից հետո է ծնվում Հիսուսը (հունվարի 6-ին)…
Չնայած, ըստ աստվածաշնչյան տվյալների, Հիսուսի ծննդյան օրը ամռանն է. այդ է հուշում «Բիբլիա»-ն՝ այդ օրը բնության եւ մարդկանց առօրյա գործերի նկարագրությունը (օրինակ՝ հոտաղների առկայությունը եւ այլն, որի մասին ոչ մեկ անգամ «Լուսանցք» շաբաթաթերթն արդեն գրել է): Աշխարհի քրիստոնյաների մեծ մասը տոնում է Սուրբ Ծնունդ, հայ առաքելականները՝ Նոր տարի…
Դառնալով տարեփոխությանը՝ նշենք, որ հազարամյակների պատմություն, հավատ ու մշակույթ ունեցող հայերիս համար 2025-ի խորհրդանիշը չինական Օձը չէ, այլ՝ կենդանաշրջանի 5-րդ Աստղատան Առյուծն է:
Եվ այսպես կրկնենք-ամփոփենք՝ 2025թ. հայկական կենդանաշրջանով տարվա տանուտերը Առյուծն է /2025-4=2021:12=168 եւ մնացորդ՝ 5 /…
Մեկ այլ տարբերության մասին էլ ենք միշտ նշել, բնության տարրերի պատկերացումների մեջ եւս կան առանձնահատկություններ:
Օրինակ, չինական տարեցույցով երկնային ճյուղերը ներկայացնում են բնության 5 տարրերը՝ ծառը, կրակը, հողը, մետաղը, ջուրը, իսկ հայկականում՝ հուրը (կրակը), օդը, ջուրը, հողը, եթերը…
Նաեւ տեսակետ կա, որ մեզանում ընդունված ութաթեւ աստղը բնորոշել է նաեւ ութատարր համակարգ՝ հուրը, օդը, ջուրը, հողը, եթերը, քարը, մետաղը, փայտը:
Այս տարեփոխության նախաշեմին եւս առաջարկում ենք վերականգնել հայկական կենդանաշրջանի գոյությունն ու ազդեցությունը մեր կյանքում՝ առաջնորդվելով տարվա տիեզերախորհրդով, որպեսզի ինչպես վերը նշեցինք՝ հայկական կենդանաշրջանի տիեզերապտույտներին համապատասխան մեր ցանկություններն ու մաղթանքները հասնեն Տիեզերք ու այնտեղից ետ բերեն մեր ցանկությունների պատասխաններն ու ազդակները իրական ու դրական լիցքերով…
Եվ ինչպես կենդանաշրջանի մեկնությունը, այնպես էլ հորոսկոպների, բախտագուշակների եւ նման այլ բաների կազմումը պետք է ունենան ոչ միայն տրամաբանական, այլեւ՝ բնական շաղկապվածություն:
Եվ այսօրինակ գործունեությունը պետք է զերծ մնա սիրողական դրսեւորումներից, նաեւ՝ կրոնազեղումներից:
Հայ Արիական Միաբանության
Լրատվական կենտրոն / 2024թ. - http://www.hayary.org/wph/?p=8740 -
Ըստ Կենդանաշրջանի՝ 2025թ․ Տարվա Տանուտեևը ոչ թե Չինական Օձն է, այլ՝ Հայկական Առյուծը․․․
Արմեն Ավետիսյան
0Comments