Իրանի ողջ տարածքում լայնածավալ զորավարժություններ կանցկացվեն

Մանրամասներ
իրան

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) «Բասիջի» ուժերի հետ (ԻՀՊԿ ժողովրդական միլիցիայի հատուկ ստորաբաժանում) առաջիկա օրերին լայնածավալ զորավարժություններ կանցկացնեն ողջ Իրանում։ Այս մասին ասված է ԻՀՊԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

«Այդ զորավարժությունները կսկսվեն առաջիկա օրերին Իրանի ողջ տարածքում և Պարսից ծոցի ջրերում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ զորավարժությունների հիմնական նպատակներից է լինելու զինված ուժերի պաշտպանական և հարձակողական կարողությունների համակարգման բարելավումը, ինչպես նաև սպառնալիքների դեմ պայքարում նոր զինտեխնիկայի կիրառումը դաշտային տարածքում։