ԱԴԾ-ն չորս դեռահասների է բռնել, որոնք ահաբեկչություն էին նախատեսում Եկատերինբուրգում

Մանրամասներ
ԱԴԾ

ԱԴԾ-ն բռնել է չորս դեռահասի, որոնք նախատեսում էին պայթյուն իրականացնել Եկատերինբուրգում, մարդաշատ վայրում։ Նրանցից երկուսը մասնակցել է ոստիկանության մեքենայի հրկիզմանը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ՌԴ ԱԴԾ Հանրային կապերի կենտրոնին։

«ԱԴԾ-ն ձերբակալել է 2007 և 2008թթ. ծնված ՌԴ չորս քաղաքացիների, որոնք կիսում էին Ռուսաստանի տարածքում արգելված ահաբեկչական կազմակերպության գաղափարը եւ ծրագրում էին ահաբեկչություն իրականացնել՝ օգտագործելով ինքնաշեն պայթուցիկ սարք՝ Եկատերինբուրգում քաղաքացիների զանգվածային հավաքների վայրերում»,- ասել են Հանրային կապերի կենտրոնում։

Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ Սվերդլովսկի մարզում Ռուսաստանի ՆԳՆ ԳՎ ծառայողական մեքենայի հրկիզման մեջ ներգրավված են նաեւ երկու ձերբակալվածներ։ «Նրանցից առգրավվել են ինքնաշեն պայթուցիկ սարքի բաղադրիչներ, ինչպես նաեւ կապի միջոցներ, որոնք պարունակում են դրա պատրաստման հրահանգներ»,- նշել են ԱԴԾ-ում։

ՌԴ ՔԿ Սվերդլովսկի մարզի Քննչական վարչությունը հարուցել է քրեական գործ ՌԴ ՔՕ 30-րդ հոդվածի 1-ին մասով, 205 հոդվածի 2-րդ մասով (ահաբեկչական գործողության նախապատրաստում), 222-րդ հոդվածի 3-րդ մասով (պայթուցիկ նյութերի անօրինական պահում) եւ 223.1 հոդվածի 2-րդ մասով (պայթուցիկ նյութերի անօրինական պատրաստում), հավաքվում են ապացույցներ, ավելացրել են Հանրային կապերի կենտրոնում։