Դոնեցկում ռուս լրագրողների դեմ կատարված հանցագործության բոլոր մեղավորները կբացահայտվեն և արժանի ու անխուսափելի պատիժ կկրեն: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ «ռուս լրագրողների գիտակցված սպանությունը հերթական դաժան հանցագործությունն է Զելենսկու ռեժիմի արյունալի վայրագությունների շարքում, որը բացահայտ կերպով ահաբեկչական մեթոդների է դիմում իր գաղափարական հակառակորդներին վերացնելու համար»:
«Կիևյան հրոսակախմբի խղճին են անմեղ քաղաքացիների, քաղաքացիական մասնագիտությունների մարդկանց, այդ թվում՝ լրագրողների և ռազմական թղթակիցների անթիվ կյանքեր, որոնք դիտավորյալ հարձակումների զոհ են դարձել Ռուսաստանի և սեփական երկրի խաղաղ բնակչության դեմ բանդերական հրեշների կողմից սանձազերծված ահաբեկչության արշավի շրջանակում»,-ասվում է հայտարարության մեջ:
Դիվանագետը նշել է, որ սեփական լիակատար անպատժելիության և ամենաթողության մասին պատկերացումները «պրոֆիլային միջազգային կառույցների` ինչպիսիք են ՄԱԿ-ի ՄԻԳՀՎ-ն, ՅՈւՆԵՍԿՕ-ն և ԵԱՀԿ-ն, Կիևի ռեժիմի ցանկացած հանցագործության կանխամտածված անտեսման ուղղակի հետևանքն են»:
Հունվարի 4-ի երեկոյան ուկրաինական զորքերը FPV-դրոնով միտումնավոր հարված են հասցրել Դոնեցկ-Գորլովկա մայրուղու վրա՝ շփման գծից հեռու գտնվող քաղաքացիական մեքենային։
Գնդակոծության ժամանակ զոհվել է «Իզվեստիա»-ի արտահաստիքային թղթակից Ալեքսանդր Մարտեմյանովը։ Մեքենայում են եղել նաև Դոնեցկի «Բլոկնոտ» պարբերականի աշխատակցուհիներ Սվետլանա Լարինան և Իզաբելլա Լիբերմանը։
ՌԻԱ Նովոստիի թղթակից Մաքսիմ Ռոմանենկոն ուղեղի ցնցումով տեղափոխվել է հիվանդանոց, նրա գործընկեր Միխայիլ Կևխիևը թեթև կոնտուզիա է ստացել և հոսպիտալացման կարիք չի ունեցել:
0Comments