Մոսկվայում նախապատրաստվում են Ուկրաինայից հրթիռային հարվածներին։
Ռուսաստանի մայրաքաղաքի կոմունալ ծառայությունները սկսել են ռմբապաստարաններ պատրաստել բնակչության համար: Այս մասին գրում է «Верстка»-ն։
Տեղեկությունները հաստատում են նաև տեղացիները։ Օրինակ, նախկին պատգամավոր Նիկոլայ Բոբրինսկին հայտնել է, որ իրենց շենքի նկուղում արդեն մահճակալներ են բերվել։
Բացի այդ,« SOTA»-ն գրում է, որ իրենք սկսել են վերազինել նաեւ ռմբապաստարանների վիրահատարանները։
Նշենք, որ ավելի վաղ Ուկրաինան հայտարարել էր Մոսկվային հարվածելու մասին։
0Comments