Հայտնի է` երբ Իսրայելը պատասխան հարված կհասցնի Իրանին

Մանրամասներ
իսրայել

Իսրայելը պատասխան հարված կհասցնի Իրանին մինչև նոյեմբերի 5-ը. այս մասին գրում է ամերիկյան CNN գործակալությունը՝ վկայակոչելով իսրայելական աղբյուրները։ Նրանց խոսքով՝ արձագանքման ծրագիրն արդեն պատրաստ է։

Ավելի վաղ Իսլամական Հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին ասել էր, որ Թեհրանը քիչ հավանական է համարում, որ հարված կհասցվի Իրանի միջուկային արդյունաբերությանը, սակայն եթե դա տեղի ունենա, ապա վնասը կարող է արագ վերացվել։

«Մենք պլանավորել ենք այնպես, որ եթե նման հիմարություն տեղի ունենա, վնասը նվազագույնի հասցվի»,- մեջբերում է նրա խոսքերը Al-Arabiya հեռուստաալիքը:

Նա բացատրել է, որ Իրանի միջուկային ոլորտի դեմ ցանկացած հարձակում համարվում է «գործնականում անհավանական», սակայն Թեհրանը միշտ լրջորեն է վերաբերվել այս սցենարին։ Քամալվանդին հավելել է, որ ՄԱԳԱՏԷ-ն և միջազգային հանրությունը պետք է դատապարտեն միջուկային օբյեկտների վրա ցանկացած սպառնալիք կամ հարձակում։