Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Թուրքիայի զինված ուժերի հետախուզության գլխավոր վարչության պետ Յաշար Քադըօղլուի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են 44-օրյա պատերազմի ավարտից հետո ադրբեջանական բանակում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև երկկողմ համագործակցության հարցեր։
Հանդիպմանն ընդգծվել է նման շփումների կարևորությունը երկու երկրների զինված ուժերի միջև գործընկերության ամրապնդման համար։
0Comments