Պուտինը շնորհավորել է Մեհրիբանին

Մանրամասներ
ա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել էր Մեհրիբան Ալիեւային ծննդյան օրվա առիթով։ Շնորհավորական ուղերձում Պուտինը շեշտել էր, որ Ալիեւան մեծ ներդրում է ունեցել Ռուսաստան եւ Ադրբեջան պետությունների հարաբերությունների ամրացման գործում, եւ նաեւ նշել է, որ այդ հարաբերությունները այժմ դաշնակցային նոր մակարդակի վրա են բարձրացել։

Պուտինը Մեհրիբան Ալիեւային ցանկացել է քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն եւ հաջողություններ։