Եթե Վրաստանում արյուն թափվի, իսկ Իրանի սահմանին պատերազմ սկսի՝ ընկնելու ենք շրջափակման մեջ

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Ազգային ժողովում Փաշինյանի՝ բանակի մասին այսօրվա ասածը համահունչ է ԶՈՒ-ի կերպափոխման հայեցակարգին, չպետք է լինի այնպիսի զորք, որը կարողանա Ադրբեջանի բանակի հարձակման դեպքում էֆեկտիվ դիմադրել և պատպանել ՀՀ սահմանները։ Նա աստիճանաբար լուծարում է բանակը, նախ՝ կրճատում է ծառայողների թիվը, եթե զորակոչային բանակի ծառայության ժամկետը կրճատվի՝ խնդիրներ են առաջանալու, հետո ասելու է՝ պայմանագրային ծառայողների համար այդքան գումար չկա։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։ 

Խոսելով Բեյրութում առկա լարվածությունից և Իրանի աջակցությունից՝ Նահապետյանը նկատեց, որ Սիրիայի գործողությունների գլխին Թուրքիան ու Իսրայելն են կանգնած, ԱՄՆ-ում պատրաստված 28 իսլամական խմբավորում է մտել Սիրիա։ 

«Նպատակ է դրվել՝ Իրանին ներքաշել Իսրայելի հետ պատերազմի մեջ, Իրանը հասկանում է՝ եթե Սիրիան ընկավ՝ իր սահմանին է պատերազմ լինելու, ստիպված մտնելու է գործողությունների թատերաբեմ, որն էլ Իսրայելի ղեկավարությանը կտա հնարավորություն հիմնավորումներ ներկայացնել Թրամփին, որպեսզի միջուկային գերտերության կարգավիճակով գործողություններ սկսեն»,- ընդգծեց նա։ 

Անդրադառնալով Վրաստանում շարունակվող ցույցերին՝ Նահապետյանը նշեց, որ չի բացառվում՝ մինչև Թրամփի երդմնակալությունը Վրաստանում մեծ արյուն թափվի, խնդիր է դրված նաև ՌԴ-ի դեմ մի քանի ուղղությամբ ճակատ բացել, եթե իշխանափոխությունը հաջողվի՝ հաջորդ քայլը ՌԴ-ի դեմ պատերազմն է լինելու։ «Վրաստանը, Իրանը ներքաշվում են պատերազմի մեջ, Հայաստանը շրջափափակված Արցախ է դառնալու՝ ավելի մեծ տարածքով ու բնակչությամբ, այս հարցերի մասին պետք է մտածել»։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։