Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն Իրանում՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) արտգործնախարարների խորհրդի 28-րդ նիստի շրջանակում հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ-ին։
«Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Իրանի միջև համագործակցության ընթացիկ օրակարգի հարցերը, համատեղ նախագծերը տնտեսության, առևտրի, էներգետիկ անվտանգության, տրանսպորտի և կապի ոլորտներում, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր...
Ընդգծվել է տարածաշրջանային և միջազգային բազմակողմ հարթակների, Իսլամական համագործակցության կազմակերպության, Չմիավորման շարժման և Տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակում համագործակցության ամրապնդման կարևորությունը։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։
0Comments