Իրանը կարող է հսկայական վնաս հասցնել Իսրայելին. The Wall Street Journal

Մանրամասներ
Իրան

Իրանը, չնայած Իսրայելի վերջին հարվածին, պահպանում է իր հրթիռային հնարավորությունները, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում Իսրայելի պաշտպանունակության համար։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով արեւմտյան պաշտոնյաներին։

Դրանց կարծիքով՝ իրանական բալիստիկ հրթիռները կարող են մեծ վնաս հասցնել Իսրայելի տարածքում գտնվող օբյեկտներին, եթե շրջանցեն հրեական պետության հակաօդային պաշտպանության համակարգերը։

Հրատարակության տվյալներով՝ իսրայելական հարձակման արդյունքում խոցվել են իրանական ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներ ծածկող ՀՕՊ համակարգեր։ Ուստի, Իսրայելի դեմ հակահարված տալիս, Իսլամական Հանրապետությունը պետք է հաշվի առնի, որ կարող է բախվել հրեական պետության բանակի կոշտ պատասխանին, ներառյալ՝ էներգետիկ ենթակառուցվածքների կամ միջուկային օբյեկտների գնդակոծումը, նշում է թերթը։