Քաղցրի սիրահարները ստացել են իրենց կերակրաբաժնում մի կտոր մուգ շոկոլադ ավելացնելու եւս մեկ առիթ։ Health ամսագրում հրապարակվել են մարդու օրգանիզմի համար այդ շոկոլադի օգտակարության մասին հետազոտության արդյունքները։
Դրա գլխավոր գաղտնիքը ֆլավոնոիդներն են՝ հզոր հակաօքսիդանտներ, որոնք օրգանիզմը պաշտպանում են ազատ ռադիկալների քայքայիչ ազդեցությունից։ Այդ միացություններն ակտիվորեն դիմակայում են թթվային սթրեսին՝ իջեցնելով ուռուցքաբանական եւ սրտաբանական հիվանդությունների առաջացման հավանականությունը։
Գիտնականները հատկապես մեծ ուշադրություն են դարձրել մուգ շոկոլադի ազդեցությանը սրտի եւ անոթների աշխատանքի վրա։ Այդ մթերքի մշտական օգտագործումը նպաստում է աթերոսկլերոտիկ նստվածքների նվազմանը զարկերակներում՝ դրանով իսկ իջեցնելով իշեմիայի, ինֆարկտի եւ ինսուլտի առաջացման վտանգը։ Բացի այդ, շոկոլադն օգնում է կարգավորել խոլեստերինի մակարդակը եւ բարելավել արյան շրջանառությունը։
Այս աղանդերը նաեւ կարեւոր հանքանյութերի աղբյուր է՝ մագնիումի եւ երկաթի, որոնք անհրաժեշտ են գլյուկոզայի եւ զարկերակային ճնշման մակարդակի վերահսկման համար, ինչպես նաեւ պղնձի եւ մանգանի, որոնք զգալի դեր են խաղում օրգանիզմի նյութափոխանակային պրոցեսներում։
Առանձին հիշատակման է արժանի մուգ շոկոլադի դրական ազդեցությունը աղիների միկրոֆլորայի վրա։ Դրանում պարունակվող պրեբիոտիկները նպաստում են մարսողության բարելավմանը եւ առողջ միկրոբիոմին։
Առավելագույն օգտակարության համար մասնագետները խորհուրդ են տալիս ընտրել որակյալ մուգ շոկոլադ կակաոյի 70 տոկոս պարունակությամբ եւ չափավոր օգտագործել այն։
0Comments