Մանուկ հասակում ատամների առողջությունը ուղիղ կապված է աթերոսկլերոզի զարգացման վտանգի հետ։ Այս մասին ասվում է JAMA Network Open ամսագրում ֆինն սրտաբանների կողմից ներկայացված հետազոտության մեջ։ Հելսինկիի համալսարանից սրտաբան Պիրկո Պուսինենը նշում է, որ ստացված արդյունքները վկայում են արդեն մանուկ հասակից օրալ վարակների դեմ պայքարի անհրաժեշտության մասին։
Հատուկ երկարատեւ CRYFS նախագծում ներգրավվել է Ֆինլանդիայի 755 քաղաքացիներ, որոնց անընդհատ զննվել են բժիշկների կողմից։ Հետազոտվողները ատամնաբույժների մոտ զննումը անցել են 6; 9 եւ 12 տարեկանում, ընդ որում՝ ատամնաբույժները գրանցել են ոչ միայն ատամների, այլեւ լնդերի վիճակը։ 30 տարի անց կամավորները մի շարք բուժզննումներ են անցել՝ սրտի եւ անոթների հետ կապված հնարավոր խնդիրների հայտնաբերման համար։
Պարզվել է, որ մանկության տարիներին ատամների վիճակը ուղղակի կապ է ունեցել աթերոսկլերոզի հնարավոր զարգացման հետ, ընդ որում՝ որքան հաճախ են երեխայի մոտ ատամների հետ կապված խնդիրներ առաջացել, այնքան բարձր է եղել տվյալ վտանգը։ Հետաքրքիր է, որ այս օրինաչափությունը ավելի ակնհայտ է եղել տղամարդկանց մոտ։
Սրա հետ կապված՝ գիտնականները կոչ են անում ծնողներին ուշադիր հետեւել երեխաների բերանի խոռոչի հիգիենային, ինչը թույլ կտա մինիմումի հասցնել կարիեսի եւ ատամների ու լնդերի հետ կապված այլ խնդիրների զարգացումը։
0Comments