Հետազոտողների միջազգային խումբը պնդում է, որ կարմիր և վերամշակված մսամթերքի քաղցկեղածին լինելու վերաբերյալ եզրակացությունը հիմնված է անբավարար ապացույցների վրա: Այդ մասին հայտնում է Metro-ն:
Գիտնականները վերլուծել են 12 պատահականորեն վերահսկվող փորձարկումների արդյունքները, որոնց մասնակցել է շուրջ 54 հազար մարդ: Նրանք չեն գտել վիճակագրորեն նշանակալի հարաբերակցություն մսի սպառման և սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի կամ քաղցկեղի աճող ռիսկերի միջև: Միևնույն ժամանակ, ստացված տվյալները համապատասխանում են նախորդ ուսումնասիրությունների արդյունքներին, որոնք ցույց են տալիս մսի վնասը, չնայած մասնագետները կարծում են, որ այն աննշան է:
Այնուամենայնիվ այլ փորձագետներ համաձայն չեն նոր բացահայտումների հետ: Համաշխարհային քաղցկեղի հետազոտական հիմնադրամից (WCRF) Գրիոտա Միտրուն կարծում է, որ նման մեկնաբանությունը կարող է վտանգել մարդկանց առողջությունը: WCRF-ը և մի շարք այլ կազմակերպություններ՝ ներառյալ ՄԱԿ-ի քաղցկեղի դեմ պայքարի միջազգային գործակալությունը, կոչ են արել սահմանափակել կարմիր մսի օգտագործումը շաբաթվա ընթացքում մինչև երեք անգամի և հրաժարվել վերամշակված մսից:
0Comments