Կարծիք կա, որ այս մթերքի օգնությամբ կարելի է հաղթահարել մի շարք խնդիրներ` սկսած շաքարախտից՝ մինչև ավելորդ քաշ: Ցավոք, ամեն ինչ այնքան էլ պարզ չէ:
Խնձորի քացախն ամրապնդում է իմունիտետը
Ընդունված է համարել, որ խնձորի քացախն օժտված է հակաօքսիդանտային հատկություններով: Դա այնքան էլ այդպես չէ: Իմունիտետի համար օգտակար է ոչ թե ինքը` խնձորի քացախը, այլ բակտերիալ կուլտուրաներն ու խմորիչային սնկերը, որոնք ավելացնում են խնձորի հյութի մեջ դրա արտադրության ժամանակ: Հակաօքսիդանտների ճշգրիտ քանակը խնձորի քացախի մեջ չեն կարող հաշվել նույնիսկ գիտնականները: Դրանց մի մասը քայքայվում է պատրաստման ընթացքում, մյուսներն էլ գործնականորեն անօգուտ են, քանի որ պարզապես չեն յուրացվում օրգանիզմի կողմից: Այնպես որ, խնձորի քացախի` իմունիտետի վրա ունեցած ազդեցության հարցն առայժմ բաց է մնում:
Խնձորի քացախը չեզոքացնում է ածխաջրերը
Ցավոք, խնձորի քացախն ի վիճակի չէ լուծել աղանդերն առանց հետքի: Թեպետև որոշ հետազոտությունների արդյունքներ հաստատում են, որ այն ի վիճակի է մասնակիորեն նվազեցնել բարձր գլիկեմիկ ինդեքս ու ածխաջրերի մեծ քանակ պարունակող մթերքների թողած ազդեցությունը, այնուամենայնիվ, ավելի լավ է դրանք փոխարինել ավելի օգտակար մթերքներով` բանջարեղենով, հատիկեղենով ու ցածր յուղայնության կաթնամթերքով:
Խնձորի քացախը քայքայում է ճարպերը
Համաձայն հետազոտությունների արդյունքների` քացախաթթուն նվազեցնում է լյարդում ճարպերի կուտակումն ու կարգավորում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Բայց չի կարելի հավի բդիկները մարինացնել խնձորի քացախի մեջ ու սպասել, որ հրաշք տեղի կունենա:
Խնձորի քացախը նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը
Այո, դա այդպես է, բայց ոչ այն աստիճանի, որ դրա վրա լրջորեն հույս դնես: Այս հարցն իսկապես մի քանի հետազոտությունների առարկա էր, որոնք կատարվել են առնետների ու այլ կրծողների վրա: Գիտնականները եկել են այն եզրակացության, որ քացախաթթուն նվազեցնում է ածխաջրերը քայքայող ֆերմենտների ակտիվությունը: Բացի դրանից, քացախը խթանում է մարսողությանը, և նյութերի մի մասը պարզապես չի հասցվում յուրացվել:
Շաքարային դիաբետով հիվանդները պետք է հատկապես զգույշ լինեն, քանի որ քացախի օգտագործումը կարող է ազդել ինսուլինի արտադրության վրա:
Խնձորի քացախն օգնում է նիհարել
Ոչ, ոչ և ոչ: Խնձորի քացախի որևէ քանակություն չի օգնի ձեզ ավելորդ քաշից ազատվել: Այս թեմայով կատարված միակ հետազոտության համար վերցրել են փոքրիկ օրինակ: Բացի դրանից, ստուգողական տվյալներն էլ են կասկածահարույց, քանի որ հետազոտության մասնակիցները դրա ողջ ընթացքում դիետա են պահել: Էլ ի՞նչ ապացույցների մասին կարող է խոսք գնալ ուրեմն:
Խնձորի քացախը սպանում է բակտերիաները
Եթե քացախաթթուն թթու է անվանվում, դա դեռ չի նշանակում, որ այն ի վիճակի է սպանել մանրէները կամ դուրս բերել թույները: Այո, իսկապես ֆերմենտացիայի պրոցեսում քացախը ձեռք է բերում որոշ հակաբակտերիալ հատկություններ, բայց միայն սննդային ծագման հիվանդությունների դեպքում է ազդում, բայց ոչ երբեք՝ մրսածության վիրուսային հիվանդությունների կամ աղիքային ինֆեկցիաների դեպքում:
Խնձորի քացախը կանխում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացումը
Համարվում է, որ քացախաթթուն օգնում է նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Այդպիսով, ցանկացած մրգային քացախի օգտագործում պոտենցիալ կերպով կարող է ծառայել հատկապես՝ որպես թրոմբների ձևավորմամբ պայմանավորված սիրտ-անոթային հիվանդությունների պրոֆիլակտիկա: Բայց այս հարցը դեռ այնքան ուսումնասիրված չէ գիտության կողմից, որ հնարավոր լինի այն միանշանակորեն խորհուրդ տալ:
Խնձորի քացախը պրոբիոտիկների աղբյուր է
Այնքան էլ այդպես չէ: Գործարանային պայմաններում արտադրված խնձորի քացախը գործնականորեն ամբողջովին կորցնում է օգտակար բակտերիաները, որոնք արտահայտվում են ֆերմենտացիայի ընթացքում:
Քաղցած փորին խնձորի քացախ խմելու դեպքում օրվա ընթացքում ավելի քիչ ես ուզում ուտել
Ցավոք, նաև այս պնդումը ճիշտ չէ: Քացախն իսկապես դանդաղեցնում է ստամոքսի պարունակության էվակուացիան մարսողական ֆերմենտների ակտիվության նվազման պատճառով: Բայց այն վտանգավոր է խմել քաղցած փորին: Դա չափազանց մեծ ծանրաբեռնվածություն է մարսողական համակարգի համար:
Խնձորի քացախը դեղ է բոլոր հիվանդությունների դեմ
Եթե դուք սիրում եք խնձորի քացախ, ոչ ոք ձեզ չի խանգարում օգտագործել այն մարինադների ու աղցանները համեմելու համար: Այն կալորիաներ չի պարունակում, ուժեղացնում է մթերքների համը, և այն կարելի է կիրառել բոլորին, բացի աղեստամոքսային տրակտի հիվանդություններ ունեցող անձանցից:
Բայց եթե դուք անկեղծորեն ենթադրում եք, որ խնձորի քացախը ձեզ կօգնի կարգավորել առողջական խնդիրները, ապա ոչ մի հիմք չկա համարելու, որ այս մթերքն ավելի օգտակար է, քան ձեր սեղանին եղած մրգերն ու բանջարեղենը:
0Comments