Նշի 10 օգտակար հատկություն, որոնց մասին հարկավոր է իմանալ

 Մագնիումի անբավարար մակարդակը կարող է զարկերակային ճնշման և արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակի բարձրացման պատճառ դառնալ

Ընդեղենը պետք է առողջ սննդակարգի անբաժան մասը կազմի, քանի որ պարունակում է մի շարք սննդարար նյութեր, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն աշխատանքի համար: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ օրվա ընթացքում 10 նշի օգտագործումը կօգնի օրգանիզմը հագեցնել միկրոտարրերով:

Մեծ քանակով բջջանյութ և սննդարար նյութեր է պարունակում: Նուշը մեծ քանակով բջջանյութ, այլ սննդարար նյութեր է պարունակում, այդ թվում՝ սպիտակուցներ, մագնիում, կալիում:

Հարուստ է հակաօքսիդանտներով: Հակաօքսիդանտներն անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն աշխատանքի համար: Դրանք ամրացնում են իմունային համակարգը, օրգանիզմից դուրս բերում տոքսինները:

Հարուստ է վիտամին E-ով: Վիտամին E-ն կարևոր է մազերի, մաշկի, մի շարք օրգանների առողջության համար: Ընդեղենի շարքում նուշն ամենաշատն է վիտամին E պարունակում: Նշի պարբերական օգտագործումը դրական ազդեցություն կունենա սրտի, մաշկի, մազերի առողջության վրա:

Oգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը: Եթե տառապում եք շաքարային դիաբետով, կարող եք առավոտյան մի քանի նուշ ուտել: Այն բավական մեծ քանակով մագնիում է պարունակում, որն օգնում է արագացնել նյութափոխանակությունը, կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը:

Արդյունավետ միջոց է զարկերակային ճնշումը և արյան մեջ խոլեստերինի մակարդակը կարգավորելու համար: Մագնիումի անբավարար մակարդակը կարող է զարկերակային ճնշման և արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակի բարձրացման պատճառ դառնալ:

Կարող է օգնել նիհարել: Նուշը հարուստ է սպիտակուցներով, այն քիչ քանակով ածխաջրեր է պարունակում, ինչի շնորհիվ կարող է օգնել ազատվել ավելորդ կիլոգրամներից: Պրոտեինի և բջջանյութի բավարար քանակը երկար ժամանակով հագեցածության զգացում կհաղորդի:

Օգտակար է հղիներին: Նուշն օգտակար է թե կնոջ, թե պտղի առողջությանը: Այն կօգնի օրգանիզմը հագեցնել բավարար քանակով հանքանյութերով և վիտամիններով:

Խթանում է ուղեղի աշխատանքը: Օրվա ընթացքում 8-10 նշի օգտագործումը կխթանի ուղեղի աշխատանքը, կնպաստի նյարդային համակարգի բնականոն գործունեությանը:

Օգտակար է սրտի առողջությանը: Նուշը մագնիում և կալիում է պարունակում, որոնք օգնում են իջեցնել արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը:

Օգնում է փորկապության դեպքում: Մթերքները, որոնք մանրաթելեր են պարունակում, օգնում են լուծել փորկապության խնդիրը: Սննդակարգ ներառեք նուշ, որը կօգնի լավացնել նյութափոխանակության համակարգի աշխատանքը:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը