Հյուսիսայի Կալիֆոռնիայի եւ Կոլումբիայի համալսարանների գիտնականները պարզել են, որ ցիստեինի եւ մետիոնինի ամինաթթունեի բացառումը կերակրաբաժնից նպաստում է քաղցկեղի բջիջների ինքնաոչնչացման պրոցեսին։ Այս մասին, ըստ news.am-ի, տեղեկացրել է New Atlas պարբերականը։
Գիտնականները կենտրոնացել են գլիոբլաստոմայի՝ ուղեղի քաղցկեղի ամենաագրեսիվ ձեւերից մեկի ուսումնասիրության վրա: Կենդանիների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ որոշակի ամինաթթուներով ցածր սննդակարգը նպաստում է ուռուցքային բջիջների ինքնաոչնչացմանը եւ բարձրացնում քիմիաթերապիայի արդյունավետությունը: Խոսքը ցիստեինի եւ մետիոնինի՝ ծծումբ պարունակող ամինաթթուների մասին է։ Դրանք հայտնաբերվել են ցորենի, վարսակի ալյուրի, լոբազգիների, մսի, ձկան եւ ձվի մեջ:
Այս մոտեցման օգտագործումը փորձի շրջանակում թույլ է տվել նվազեցնել թունավոր քիմիաթերապիայի դեղամիջոցների դեղաչափերը՝ նվազեցնելով դրանց կողմնակի ազդեցությունները հիվանդների համար։ Այս բացահայտումը քաղցկեղի բուժման ավելի անվտանգ եւ արդյունավետ միջոցների մշակման հեռանկար է բացում, երբ օրգանիզմն ինքն է մասնակցում հիվանդության դեմ պայքարին։
Ներկա պահին գիտնականներն արդեն սկսել են կլինիկական փորձարկումները՝ գնահատելու համար մեթոդի արդյունավետությունը գլիոբլաստոմա ունեցող մարդկանց համար։ Սակայն հետազոտողները զգուշացնում են, որ արդյունավետության գնահատման եւ նման բացահայտումների իրականացման գործընթացը կարող է տարիներ տեւել։
0Comments