Մարդու ուղեղը կարող է կանխատեսել ապագան. Նոր հետազոտություն

Մանրամասներ

 

1

Դանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Կանադայի համալսարանների գիտնականները պարզել են, որ մարդու ուղեղն ունակ է մեղեդի «մտածել» եւ այն ընկալել որպես ամբողջական, եթե այն ավարտվի որոշակի ձեւով: Սա նշանակում է, որ մեր ուղեղը փորձում է «կանխատեսել ապագան»: Այս նույն երեւույթը, ըստ հետազոտողների, վերաբերում է խոսքի մտածողությանը եւ ժամանակի մեջ տեղի ունեցող այլ երեւույթներին, news.am-ի փոխանցմամբ՝ գրում է Naked Science հրատարակությունը:

Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 70 մարդ, որոնց բաժանել են խմբերի: Առաջին մասը Բախ է լսել: Նրանց թույլ է տրվել ցանկացած պահի հետ անջատել մեղեդին եւ դադար տալ: Երկրորդ խումբը լսել է նույն մեղեդիները եւ գնահատական է տվել դրանք բարձր էնտրոպիկ նոտաներով ավարտելուց հետո:

Հետազոտության արդյունքների համաձայն` առաջին խումբը լավ է հիշել հատվածները, իսկ երկրորդը կոմպոզիցիաներն ավելի ամբողջական է ընկալել:

Ավելի վաղ Ջորջթաունի համալսարանի բժշկական կենտրոնի գիտնականները հերքել էին տարածված այն տեսակետը, որ մտավոր կարողությունները տարիքի հետ վատանում են: Իրականում ուղեղի երկու հիմնական գործառույթները, որոնք կապված են նոր տեղեկատվություն մշակելու ունակության հետ, տարեցների մոտ կարող են բարելավվել:

1