Հայաստանում սոցիալական փաթեթի շահառուները տարեկան պարտադիր կանխարգելիչ բուժզննության համար կրկին կօգտվեն միայն պոլիկլինիկաներից, այլ ոչ թե իրենց ցանկացած բուժհաստատությունից:
Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հարցին ի պատասխան՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Կատարման այդ մակարդակը իջեցվել է պոլիկլինիկական մակարդակ՝ առաջնային օղակի զարգացման մեր քաղաքականության շրջանում»,-ասաց Թորոսյանը:
2017թ. հոկտեմբերի 1-ից սոցփաթեթի շահառուները տարեկան պարտադիր բուժզննումը կարող էին անցնել իրենց կողմից ընտրած ցանկացած բուժհաստատությունում:
0Comments