Բուսակերությունը կարող է շատ վտանգավոր լինել ուղեղի և ինտելեկտի զարգացման համար: Այդ մասին իր սյունակում հայտնում է բրիտանացի սննդաբան Էմմա Դերբիշիրը:
Մասնագետների կարծիքով ՝ բուսակեր ծնողները կարող են բացասաբար ազդել իրենց երեխաների մտավոր կարողությունների վրա:
Դերբիշիրը պնդում է, որ մսի և կենդանական ծագման այլ սննդի մերժումը հանգեցնում է քոլինի պակասի: Այս նյութն անհրաժեշտ է ուղեղի և ողնուղեղի կառուցվածքի զարգացման և պատշաճ ձևավորման համար:
Այս նյութի մեծ մասը առկա է մսի, ձվի և կաթի մեջ, իսկ շատ ավելի քիչ քանակությամբ` լոբու և ընկույզի:
Հղիության ընթացքում քոլինի պակասը մեծացնում է կենտրոնական նյարդային համակարգի վնասման ռիսկը:
Աղբյուրը՝ shantnews.am
0Comments