Մանոսախարիդները գլյուկոզայի փոխարինող միջոցներից են, որոնք կարող են դանդաղեցնել չարորակ ուռուցքների աճը և ուժեղացնել քիմիաթերապիայի արդյունքը, գրում է EurekAlert:-ը:
Այս եզրահանգմանն են եկել Բրիտանիայի քաղցկեղի ուսումնասիրման ինստիտուտի գիտնականները:
Հետազոտության ընթացքում մանոսախարիդը տվել են մկներին, որոնք ունեն ենթաստամոքսային գեղձի, մաշկի և թոքերի ուռուցք:
Պարզվել է, որ շաքարի այդ տեսակը դանդաղեցնում է ուռուցքի աճը և չի առաջացնում կողմնակի ազդեցություն:
Բացի դրանից՝ մանոսախարիդի օգտագործման ժամանակ հակաուռուցքային դեղամիջոցները սկսել են ոչնչացնել ոչ թե 10–15%, այլ 30-50% ուռուցքային բջիջներ:
Գիտնականները հայտնաբերել են, որ մանոսախարիդը ունակ է արգելափակել ածխաջրերի ներթափանցումը չարորակ բջիջների մեջ, ինչը նպաստում էր դրանց աճին:
Դրա հետ մեկտեղ մանոսախարիդը չի խանգարում առողջ հյուսվածքների՝ գլյուկոզա ընդունելու ունակությանը:
Մանոսախարիդի ազդեցությունը նաև փորձարկել են լեյկեմիայի, օստեոսարկոմայի, ձվարանների և աղիների ուռուցքի բջիջների վրա:
Որոշ բջիջներ արձագանքել են մանոսախարիդի վրա, իսկ որոշները շարունակել են կիսվել և մեծանալ: Այժմ գիտնականները պետք է պարզեն՝ մանոսախարիդները մարդու օրգանիզմի վրա նույն ազդեցությունը կունենան, թե՞ ոչ:
0Comments