Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը հայտարարել է, որ Բաքվում կմասնակցի COP29-ին ԱՄՆ կատարած այցից հետո, գրում է The Times of Israel-ը։
Դիմելով Ադրբեջանում ուղարկվող պատվիրակությանը, նա մատնանշել է տարածաշրջանային համագործակցությունը այն ժամանակ, երբ «չարիքի առանցքը [Իրանը և նրա դաշնակիցները] փորձում են բոլոր կողմերից մեզ շրջապատել»։
Հերցոգը հավելել է, որ անվտանգությանն առնչվող իրավիճակը սոսկ ընդգծել է երկրի էլեկտրաէներգիայի համակարգը հարձակումներից պաշտպանելու, պարենային անվտանգության և ջրամատակարարման ապահովման համար ապակենտրոնացման անհրաժեշտությունը։
0Comments