ԱՄՆ-ն և Իսրայելը ջախջախիչ պատասխան կստանան․ Խամենեի

Մանրամասներ
իրան

Թել Ավիվը և Վաշինգտոնը անպայման պատասխան կստանան Իրանի և դիմադրության ճակատի դեմ իրենց գործողությունների համար, հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին։

«Թշնամիները՝ լինի դա Իսրայելի ռեժիմը, թե Միացյալ Նահանգները, անպայման կստանան ջախջախիչ պատասխան այն ամենի համար, ինչ նրանք անում են Իրանի, իրանական ազգի և դիմադրության ճակատի նկատմամբ»,- ասել է նա, գրում է IRNA գործակալությունը։