ՌԴ-ին սիրիացի ժողովրդի հետ հարաբերությունները վերանայելու հնարավորություն է ընձեռվել. Սիրիայի նոր ղեկավար

Մանրամասներ
ջոլանի

Սիրիան Ռուսաստանին հնարավորություն է ընձեռել վերանայելու հարաբերությունները սիրիացի ժողովրդի հետ, դրա մասին Syria հեռուստաընկերությանը տված հարցազրույցւոմ հայտարարել է զինված ընդդիմության առաջնորդ, թուրքամետ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» (իսկական անունը՝ Ահմեդ ալ-Շարաա) խմբավորման ղեկավարը:

Ըստ РБК-ի՝ նա նշել է, որ Սիրիայի նոր ղեկավարությունը ձգտում է Ռուսաստանին չհրահրել և նրան հնարավորություն է ընձեռել վերանայել հարաբերությունները երկրի հետ այնպես, որ այն ծառայի ընդհանուր շահերին։

«Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորումը գլխավորում էր Սիրիայում զինված գրոհայինների հարձակումը, որն ի վերջո դեկտեմբերի 8-ին հանգեցրեց Դամասկոսի գրավմանը և երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի տապալմանը:

Ասադի վարչակարգի տապալումից հետո սիրիական ընդդիմությունը անցումային կառավարության ձևավորումը վստահել է «Սիրիայի փրկության կառավարության» ղեկավար Մուհամեդ ալ-Բաշիրին։

Ռուսաստանը պահպանում է իր ներկայությունը Լաթաքիայի Խմեյմիմ ավիաբազայում, ինչպես նաև ռազմածովային բազայում՝ Միջերկրական ծովի ափին տեղակայված Տարտուս նավահանգստում: 2017 թվականին Մոսկվան և Ասադի կառավարությունը պայմանավորվել են 49 տարվա ընթացքում երկու վայրերում էլ ռուսական զորքերի առկայության մասին:

 ТАСС-ը և Bloomberg-ը գրել են, որ Ռուսաստանի իշխանությունները բանակցում են Սիրիայի նոր ղեկավարության հետ ռազմաբազաների պահպանման շուրջ։ Նոր ժամանակավոր վարչակազմին մոտ կանգնած ապստամբների բարձրաստիճան պաշտոնյան, սակայն, հերքել է դա Reuters-ին տված հարցազրույցւոմ, սակայն ասել է, որ Մոսկվան կապ է հաստատել իր հետ:

Ըստ Bloomberg-ի՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում «կարծում են», որ Մոսկվան Սիրիայի նոր ղեկավարության հետ ոչ պաշտոնական փոխըմբռնում ունի, որ ռուսական զորքերը կարող են մնալ ռազմաբազաներում։ ТАСС -ի աղբյուրը հայտնել է, որ ռուսական կողմն ապահովել է անվտանգության ժամանակավոր երաշխիքներ, ուստի ռազմակայանները «գործում են սովորական ռեժիմով»։ Սակայն Bloomberg-ի ռուսական աղբյուրը նշել է, որ հանրապետությունում անկայունության պատճառով իրավիճակը կարող է փոխվել։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Սիրիայի ապագա իշխանությունների հետ Խմեյմիմում և Տարտուսում Ռուսաստանի ռազմական ներկայությունը «լուրջ զրույցի» առարկա է անվանել։

ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ ռազմակայանները գտնվում են բարձր պատրաստվածության վիճակում, սակայն «նրանց անվտանգությանը լուրջ սպառնալիք չկա», գրում է РБК-ն։