ԿԺԴՀ-ի զինվորականները ներգրավված են Կուրսկի շրջանում ուկրաինական դիրքերի վրա հարձակումներում: Հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Այսօր արդեն կան նախնական ապացույցներ, որ ռուսները սկսել են հարձակումների ժամանակ օգտագործել Հյուսիսային Կորեայի զինվորներին, ինչը նկատելի թիվ է»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Մինչ այժմ հյուսիսկորեացիներին նկատել են միայն Կուրսկի ուղղությամբ, նշել է Զելենսկին։
«Բայց մենք տեղեկություններ ունենք, որ դա հնարավոր է օգտագործել ռազմաճակատի այլ հատվածներում։ Այս կատեգորիայի մեջ կորուստներն արդեն նկատելի են»,- ասել է նա։
Զելենսկու խոսքով՝ ռուսական բանակը հյուսիսկորեացիներին օգտագործում է Կուրսկի շրջանում խառը ստորաբաժանումներում։
0Comments