Տագանրոգը գիշերը հրթիռային հարձակման է ենթարկվել, արդյունաբերական ձեռնարկություն է վնասվել։ Այս մասին հայտարարել է Ռոստովի մարզպետի պաշտոնակատար Յուրի Սլյուսարը։
«Այս գիշեր հրթիռային հարձակման է ենթարկվել Տագանրոգը։ Վնասվել է արդյունաբերական ձեռնարկություն, այրվել` ավտոկայանատեղիում գտնվող 14 ավտոմեքենա։ Նախնական տվյալներով` մարդ չի տուժել», - գրել է նա իր Telegram-ի ալիքում։
Սլյուսարը հավելել է նաև, որ հասցված վնասի չափը ճշտվում է։
Ավելի ուշ Տագանրոգի ղեկավար Սվետլանա Կամբուլովան հայտնել է, որ արտակարգ իրավիճակի տարածքը շղթայված է, այն ուսումնասիրում են։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
0Comments