ԱՄՆ ՄԶԳ-ին հանձնարարվել է դադարեցնել Ուկրաինայում իրականացվող նախագծերը

Մանրամասներ
ամն սենատ

Ուկրաինայում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը (USAID) հանձնարարվել է կասեցնել բոլոր նախագծերը և դրանց վրա ծախսերը՝ հետևելով պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հրամանին, որով 90 օրով սառեցվում են օտարերկրյա օգնության ծրագրերի մեծ մասը և դադարեցվում նոր դրամաշնորհները: Այս մասին կիրակի օրը՝ հունվարի 26-ին, հայտնում է «Suspilne» հրատարակությունը՝ հղում անելով ԱՄՆ ՄԶԳ Կիևի գրասենյակի աշխատակցին։

Գրասենյակը չի հստակեցրել, թե ինչպես են նախատեսում իրականացնել հրահանգը, թե արդյոք բացառություններ են նախատեսված՝ հարցումը վերաուղղելով ԱՄՆ Պետդեպարտամենտին։

ԱՄՆ ՄԶԳ-ն Ուկրաինայում աջակցում է դպրոցների վերականգնմանը, առողջապահությանը և կարևոր էներգետիկ ենթակառուցվածքների վերանորոգմանը:

Veteran Hub-ի համահիմնադիր Իվոնա Կոստինան հունվարի 26-ին Facebook-ում հայտնել է, որ կազմակերպությունը ստիպված է եղել փակել վետերանների աջակցության գիծը և կենտրոնը Վիննիցայում՝ ԱՄՆ նոր վարչակազմի որոշումների պատճառով: Այս կապակցությամբ Կոստինան աջակցություն է խնդրել բիզնեսներից։