«Ժողովուրդ». ԱՄՆ-ն սառեցրել է բոլոր ծրագրերը. 90 օր՝ «կարանտին»-ում

Մանրամասներ
Դոնալդ Թրամփ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրվանից՝ հունվարի 20-ից, մի շարք հրամանագրեր է ստորագրել, որոնցից մեկով 90 օրով դադարեցվում են արտաքին օգնության բոլոր ծրագրերը: Հրամանագրում ասվում է, որ «օտարերկրյա օգնության ինդուստրիան և բյուրոկրատիան համահունչ չեն ամերիկյան շահերին և շատ դեպքերում հակասում են ամերիկյան արժեքներին, ապակայունացնում են համաշխարհային խաղաղությունը՝ խթանելով գաղափարներ օտար երկրներում, որոնք ուղղակիորեն հակասում են երկրներում և երկրների միջև ներդաշնակ և կայուն հարաբերություններին»:

Հետևաբար, Թրամփը հայտարարել է, որ «Միացյալ Նահանգների հետագա արտաքին օգնությունը չպետք է տրամադրվի, եթե դա լիովին չհամապատասխանի Միացյալ Նահանգների նախագահի արտաքին քաղաքականությանը»:

Այսինքն, Թրամփի կառավարությունը առաջիկայում պետք է որոշի, թե արդյոք նախապես հաստատված ծրագրերը, որոնք իրականացվում են, համապատասխանո՞ւմ են ԱՄՆ նոր կառավարության քաղաքականության նպատակներին, թե՞ ոչ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ է ստանում, որ Թրամփի այս որոշումը ազդել է նաեւ Հայաստանում գործող ամերիկյան կամ ԱՄՆ կողմից ֆինանսավորվող կազմակերպությունների, կառույցների, հաստատված ծրագրերի, անգամ դեսպանության աշխատանքի վրա:

Սառեցվել է նաեւ ԱՄՆ-ից ֆինանսավորվող հայկական կազմակերպությունների, դրամաշնորհային ծրագրերով աշխատողներից շատերի ֆինանսավորումը՝ մինչև նոր հրահանգ կստանան: Իսկ եղած պայմանավորվածություններն ու միջոցառումները հերթով չեղարկվում են:

«Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ հայկական կառույցներում Թրամփի երդմնակալության օրվանից՝ հունվարի 20-ից սկսած, որեւէ գործառույթ չի իրականացվում, աշխատակիցները սպասում են հատոկ որոշման:

Իսկ Թրամփի որոշումներն ու վարած քաղաքականությունը միանգամայն տարբերվում են նախկին վարչակազմի քաղաքականությունից»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում