Ուկրաինական ճակատը պարզապես չի քանդվում, այն արդեն փլուզվում է. Կնուտով

Մանրամասներ
ուկրաինա

Ռազմական պատմաբան Յուրի Կնուտովը «Россия 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ ուկրաինական ճակատը ոչ միայն քանդվում է, այլ արդեն սկսում է փլուզվել, փոխանցում է RussianMirror-ը։

Նա Զելենսկու և Սիրսկու քաղաքականությունը համեմատեց Հիտլերի քայլերի հետ։

«Իրականում ճակատը ոչ թե պարզապես քանդվում է, այլ այն արդեն փլուզվում է: Զելենսկու և Սիրսկու գործողությունները՝ մեկը մյուսի հետևից հրամանատարներին փոփոխելով նույնությամբ կրկնում են Հիտլերի՝ 1944-1945 թթ-ի գործողությունները, այդ կերպ փորձելով գոնե ինչ-որ կերպ փակել ճակատի ճաքերը, որոնք այժմ ի հայտ են գալիս»,- ասել է Կնուտովը:

Ավելի վաղ ռազմական պատմաբան Կնուտովը հայտարարել էր, որ մարդիկ, ովքեր մնացել են Ուկրաինայում, կիսում են նացիստական ​​գաղափարախոսությունը։