Իսրայելը կազատի 110 պաղեստինցի բանտարկյալների

Մանրամասներ
թունել

Իսրայելը հունվարի 30-ին ազատ կարձակի պաղեստինցի 110 բանտարկյալների, այդ թվում՝ 30 անչափահասների: Այս մասին հայտնել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման՝ գերիների հարցերով գրասենյակը:

Նշվում է, որ փոխանակման գործարքի առաջին փուլի շրջանակում ազատ կարձակվեն 32 ցմահ ազատազրկման դատապարտված գերիներ, երկար ժամկետներով 48 ազատազրկվածներ և 30 երեխաներ:

Ավելի վաղ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի՝ «Ալ-Քասամ» բրիգադների ներկայացուցիչները հայտարարել էին, որ հինգշաբթի օրը կազատեն իսրայելցի ևս երեք պատանդների: