ՌԴ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմական օբյեկտներին և էներգետիկ ենթակառուցվածքներին. կիրառվել են «Իսկանդեր», «Գերան», «Կինժալ» հրթիռներ

Մանրամասներ
ՌԴ Ուկրաինա հրթիռ

Այսօր առավոտյան ՌԴ ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմական օբյեկտներին և էներգետիկ ենթակառուցվածքներին: Կիրառվել են «Իսկանդեր», «Գերան», «Կինժալ» հրթիռներ: Առնվազն 120 հրթիռ է թռել Ուկրաինայի տարածքում թիրախների ուղղությամբ։  Այս մասին հայտարարել է Ռուսաստանի հանրային պալատի ինքնիշխանության, հայրենասիրական նախագծերի և վետերանների աջակցության հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Ռոգովը։

Երկրի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել: Պայթյուններ են լսվել Կիևում, Իվանո-Ֆրանկիվսկում, Խարկովում, Օդեսայում, Վիննիցայում, Չերկասիում և այլ մարզերում։ Տեղի են ունեցել հոսանքազրկումներ, ջրամատակարարման ընդհատումներ։

Հաղորդվում է, որ հարձակումներից մեկը տեղի է ունեցել Օդեսայի նավահանգստում Պայթյուններ են լսվել նաև Բորիսպիլի արվարձանում գտնվող անօդաչու թռչող սարքերի արտադրության և ուղղաթիռների վերանորոգման գործարանի տարածքում.