Վերին Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար դեկտեմբերի 15-ի ժամը 10:10-ից, հայտնում է Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունը։
Ավելի վաղ այդ անցակետով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը սահմանափակվել էր Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման պատճառով:
Մարդատար տրանսպորտի և ավտոբուսների համար երթևեկությունը թույլատրվել է դեկտեմբերի 14-ին ՝ Երևանի ժամանակով 12:30-ից:
0Comments